Պակիստանում պայթեցրել են Քվետայի հիվանդանոցը, զոհվել Է առնվազն 30 մարդ
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 30 մարդ Է զոհվել Պակիստանի Քվետա քաղաքի հիվանդանոցում իրականացված պայթյունի հետեւանքով, 50-ից ավելի մարդիկ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել Է Dunya News հեռուստաալիքը:
Պայթյունը որոտացել Է օգոստոսի 8-ին՝ Բելուջստանի Փաստաբանների կոլեգիայի ասոցիացիայի նախկին նախագահ Բիլյալ Անվար Կասիի սպանությունից մի քանի ժամ անց:
Իրավաբանին մարմինը տեղափոխվել Էր հիվանդանոց: Այն բանից հետ, երբ բուժհաստատություն Էին ժամանել զոհվածի գործընկերներն ու ծանոթները, ինչպես նաեւ լրագրողները, պայթյուն Է որոտացել: Զոհվածների թվում Է Aaj TV պակիստանյան հեռուստաալիքի օպերատոր Շահզադ Խանը, ԶԼՄ-ների եւս մեկ աշխատակից վիրավորվել Է:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունից հետո անհայտ անձը կրակ Է բացել: Անվտանգության ծառայության աշխատակիցներն օղակել են բուժհաստատության տարածքը, տագնապ Է հայտարարված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



