Այսուհետ Թուրքիայի զինված ուժերը կզբաղվեն միայն երկրի պաշտպանությամբ. փոխվարչապետ
МЕЖДУНАРОДНОЕԱյսուհետ Թուրքիայի զինված ուժերը կզբաղվեն միայն հայրենիքի պաշտպանությամբ: Այսինքն՝ զինված ուժերի շարքերից այլևս ոչ մի սպառնալիք չի լինի: Այդ մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ մեկնաբանելով Թուրքիայի զինված ուժերի վերակազմավորումը ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
«Թուրքիայի զինված ուժերը վերակազմավորման և արդիականացման փուլ են դուրս եկել: Այսպիսով զինված ուժերի միակ պարտավորությունը կլինի հայրենիքի պաշտպանությունը: Նրանք կլինեն ազգային միասնության, համերաշխության և Թուրքիայի սահմանների պահապան և երբեք չեն ներգրավվի ներքին քաղաքականության մեջ: Բանակը կդադարի լինել կառուցվածք, որը կարող է ճնշում գործադրել ազգային կամքի վրա: Եվ այսուհետ նրա շարքերում հայտնված ավազակները, Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության անդամների նման, չեն կարողանա կազմակերպել հեղաշրջումներ»,- ասել է փոխվարչապետը:
Նա նաև նշել է, որ քաղաքացիները կարող են հանգիստ լինել: «Բանակի վերակազմավորումից ամեն ինչ իր տեղն է ընկնում: Բոլորը կզբաղվեն իրենց գործով: Զինվորականները կծառայեն, ոստիկաններն իրենց գործունեությունը կիրականացնեն, պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները կզբաղվեն իրենց գործով»,- ասել է Քուրթուլմուշը:



