ՀՀ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
ОБЩЕСТВОՀանրապետության տարածքում օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, օգոստոսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, օգոստոսի 30-ին` +28 աստիճան:



