ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը Ռուսաստանը «թիվ մեկ սպառնալիք» է անվանել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը FoxNews հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրի համար «թիվ մեկ սպառնալիք» է Ռուսաստանը։
Հեռուստաալիքի թղթակցի հարցին, թե նրա կարծիքով ով է ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը, Լի Ջեյմսը մատնանշել է Ռուսաստանը։
«Ռուսաստանը մեր թիվ մեկ սպառնալիքն է։ Այն կարող է մեր երկրի համար գոյաբանական սպառնալիք դառնալ։ Մոսկվան միջուկային զենք ունի և վերջերս ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում։ Ուկրաինան, անշուշտ, տուժել է Ղրիմի ապօրինի անեքսիայից, և երկրում հրադադարի ռեժիմի խախտումների համար մասնակիորեն պատասխանատու է Ռուսաստանը»,-ասել է նախարարը։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



