Կուբան ԱՄՆ-ին մեղադրել է կղզուց անօրինական միգրացիային աջակցելու համար
МЕЖДУНАРОДНОЕԿուբայի իշխանությունները վստահ են, որ ԱՄՆ կառավարությունը «աջակցում է անօրինական և ոչ անվտանգ միգրացիան»: Այդ մասին ասված է Կուբայի արտգործնախարարության կողմից Հավանայում տարածված հայտարարության մեջ, հայտնում է BBC-ն:
«Այդ քաղաքացիները ԱՄՆ կառավարության կողմից քաղաքականացված միգրացիոն թեմայի զոհեր են, որը նպաստում է անօրինական և ոչ անվտանգ միգրացիային՝ կուբայական հարցի կարգավորման մասին օրենքի կիրառմամբ, «չոր և թաց ոտքերի» քաղաքականությամբ և կուբացի բժիշկներին հրապուրելու ծրագրով»,- մեկնաբանել են իշխանությունները օգոստոսի 6-ին Կոլումբիայից 14 Կուբայի քաղաքացու արտաքսումը:
ԱԳՆ-ում հիշեցրել են, որ ԱՄՆ-ում Կուբայի քաղաքացիներին տալիս են բացառիկ արտոնություններ՝ անկախ այն բանից, թե նրանք ինչպես են հասել իրենց նպատակին: «Այդ քաղաքականությունը Կուբայի և ԱՄՆ-ի միջև միգրացիոն պայմանավորվածությունների տառի և ոգու խախտում է, որոնք կողմերին պարտավորեցնում են ապահովել օրինական, անվտանգ և կանոնակարգված միգրացիա»,- ընդգծված է հայտարարության մեջ:



