Ռուսական անօդաչուն Սիրիայի կողմից խախտել է Իսրայելի սահմանը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը հաստատել է հուլիս ամսին Իսրայելի օդային տարածք մուտք գործած անօդաչու թռչող սարքի պատկանելությունը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով իսրայելական Haaretz լրատվամիջոցին։
«Մոսկվայում հաստատել են, որ Գոլանի բարձունքներում Իսրայելի օդային տարածք մուտք գործած անօդաչու սարքը պատկանում էր Սիրիայում մարտեր վարող ռուսական կազմավորումներին։ Ռուսական կողմի խոսքերով՝ սահմանի խախտումը տեղի է ունեցել մարդկային սխալի պատճառով»,- ասվում է հոդվածի մեջ։
Ինչպես նշում է պարբերականը՝ հուլիսի 17-ին Իսրայելի օդային տարածք մուտք է գործել անօդաչու թռչող սարք, որի ուղղությամբ Patriot համակարգի միջոցով երկու հրթիռ է բաց թողնվել, սակայն սարքին հաջողվել է խուսափել դրանցից և վերադառնալ Սիրիա։
Աղբյուրը մանրամասնում է, որ սա Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական սարքի ուղղությամբ կրակ բացելու առաջին դեպքն է եղել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ սահմանը կարող էր խախտած լինել իսրայելական Searcher արտոնագրով արտադրված ռուսական Форпост անօդաչու սարքը։



