Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Արևմուտքին չքննադատել մահապատիժների անցկացումը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել է, որ արևմտյան երկրները և կազմակերպությունները չպետք է քննադատեն Թեհրանին Քուրդիստանում իրականացված մահապատիժների իրականացման համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
«Երբ Իրանն անձամբ է հանդիսանում ահաբեկչության զոհ, նա կձեռնարկի հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է նա:
Կասեմին ընդգծել է, որ մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել զինված խմբավորումների ստեղծման փորձի, Իրանի քաղաքներում պայթուցիկների ստեղծման և ռումբերի տեղադրման մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ Իրանի իշխանությունները Քուրդիստան նահանգում օգոստոսին կախաղան են հանել 20 զինյալի:
ՄԱԿ-ը և Եվրամիությունը դատապարտել են Իրանի այդ գործողությունները:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



