Թաիլանդի հանրաքվեում հաղթել են նոր սահմանադրության կողմնակիցները
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի օրը Թաիլանդում անցկացված նոր
սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների ավելի քան 60%-ը կողմ է եղել կառավարության ներկայացրած նոր սահմանադրության ընդունմանը՝ հայտնել է Thai PBS հեռուստաընկերությունը:
Նոր սահմանադրության ընդունումը ճանապարհ է բացում, որպեսզի 2017թ.՝ 2011-ից ի վեր առաջին անգամ, անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, և վերադարձ կատարվի ժողովրդավարական կառավարությանը զինվորականների երկամյա կառավարությունից հետո, որը սկսվել էր 2014թ. պետական հեղաշրջմամբ:
Ներկա պահին ստուգված է 75% քվեաթերթիկ, որից 62%-ը կողմ են նոր սահմանադրությանը, 32%-ը՝ դեմ:
Հանրաքվեի մասնակիցները պատասխանել են երկու հարցի. առաջին՝ արդյոք նրանք կո՞ղմ են երկրի նոր սահմանադրության ընդունման ծրագրին, և երկրորդ՝ համաձա՞յն են արդյոք նրանք այն առաջարկությանը, ըստ որի՝ հետագա 5 տարվա ընթացքում վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն կառավարության վերին և ստորին պալատների համատեղ քվեարկությամբ:



