Իտալիայի սահմանին ձերբակալել են դանակներով զինված 3 ֆրանսիացու
МЕЖДУНАРОДНОЕԴանակներով և փայտե մականներով զինված 3 ֆրանսիացի ձերբակալվել են Իտալիայի ոստիկանների կողմից Ֆրանսիային սահմանամերձ Վենտիմիլիա քաղաքի մոտ, հայտնում է RaiNews 24 հեռուստաալիքը:
Իտալական իրավապահ մարմինների տեղեկատվությամբ` Ֆրանսիայի քաղաքացիները հավանաբար մտադրված են եղել միանալու բողոքի ցույցին, որը No Border միջազգային ակտիվիստները պլանավորել են Վենտիմիլիայում կազմակերպելու կիրակի օրը: Նրանք հանդես են գալիս միգրանտների տեղաշարժման ազատության պահանջելով:
Շաբաթ երեկոյան No Border-ի ակտիվիստները գրավել են Վենտիմիլիայի հրշեջ ծառայության զորանոցը, որտեղից նրանց դուրս հանելու փորձ են կատարել ոստիկանները: Տեղի են ունեցել բախումներ, ձերբակալվել է 2 մարդ:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



