Բելգիայում ոստիկանների վրա հարձակումն ահաբեկչություն է որակվել
МЕЖДУНАРОДНОЕԲելգիական Շառլռուայում ոստիկանների վրա զինված տղամարդու հարձակումից հետո Բելգիայի Դաշնային դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ «Ահաբեկչական սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով: ՌԻԱ Նովոոստիիփոխանցմամբ՝ այս մասին Անվտանգության ազգային խորհրդի նիստից հետո հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Դաշնային դատախազությունը մեզ տեղեկացրեց, որ ահաբեկչական սպանության փորձի փաստով հետաքննություն է սկսվել՝ հաշվի առնելով հանցագործություն կատարելու պահին այն կատարողի հայտարարությունները»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շառլռուայում անհայտ անձը դաշույնով հարձակվել է երկու ոստիկանի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով հարձակվողը մահացել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ծագումով Ալժիրից էր:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



