Դավադրություն ԱԱԾ-ում՝ ընդդեմ Գեորգի Կուտոյանի
ОБЩЕСТВОArmtimes.com-ը գրում է․
Մեր տեղեկություններով ԱԱԾ պետի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը պայմանավորված է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շրջանակներում նրա մասնակցությամբ կամ առնվազն տեղեկությամբ կատարված դավադրությամբ:
Ըստ այդ տեղեկությունների, Եպիսկոպոսյանը նախապես տեղյակ է եղել խմբի ծրագրերից, բայց վերադասին տեղյակ չի պահել: Իրավապահ համակարգում համոզված են, որ անհնար է ԱԱԾ-ն 30 հոգու հեռախոսներից ու պլաններից տեղյակ չլիներ այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո նրանք հայտնվել էին այդ կառույցի ուշադրության կենտրոնում: Իսկ ԱԱԾ-ում հնաբնակները դժգոհ են նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանից եւ այդ պատճառով էլ որոշել են այդպես վրեժխնդիր լինել՝ կարծելով, որ պատասխանատվությունը նրա վրա կընկնի: Գեորգի Կուտոյանը, սակայն, կարողացել է մանեւրել եւ Հրանտ Եպիսկոպոսյանին պաշտոնանկ անել:



