Կարսի մոտակայքում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը
ОБЩЕСТВОՔուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Կարս քաղաքի Սարիղամիշի շրջանում պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:
«Պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման արդյունքում: Ուժգին հրդեհի պատճառով միջադեպի վայրին մոտենալ առայժմ չի հաջողվում: Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու համար», -ասել է Օզդեմիրը:
Նրա խոսքով' գազատարով գազի մղումը դադարեցվել է: Միջադեպի վայրում ուժգին հրդեհը նկատելի է անգամ հարեւան Էրզրում նահանգի տարածքից:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաեւ օգոստոսի 4-ին:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



