Հուլիսին օձի խայթոցի 17 դեպք է գրանցվել
ОБЩЕСТВОՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը հուլիսին ստացել է օձի խայթոցի 17 դեպքի մասին հաղորդում, որից 2-ը Երեւանում, 5-ը Արարատի մարզում, 3-ը Արմավիրի մարզում, 4-ըԿոտայքում եւ մեկական դեպք էլ գրանցվել է Սյունիքում, Շիրակում եւ Գեղարքունիքում: Բժշկական ցուցումով նրանցից 9-ին կատարվել է հակաթույն:
Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից՝ 2015թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցի 15 դեպք (Երեւան` 4, Արագածոտնի մարզ` 5, Արարատ` 2, Արմավիր` 2, Սյունիք` 2):
Նշենք, որ ԱՆ «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին, եւ այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ գրանցվել է 44 դեպք:
Նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։



