Հայաստանը կարող է մասնակցել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին
ОБЩЕСТВОԼուսանկարը՝ inosmi.ru կայքի
Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել «Տանկային բիաթլոն-2016»-ի հերթական «Անհատական մրցավազքը», որին մասնակցել է նաեւ Հայաստանի տանկային հավաքկանի երրորդ անձնակազմը։
Ըստ նախնական վիճակահանության՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության առաջին անձնակազմը օգոստոսի 5-ին միայն մասնակցեց առաջին փուլին՝ ընդհանուր աղյուսակում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։
Կիսաեզրափակիչ էստաֆետում կմասնակցեն 12 այն երկրների հավաքականնները, որոնք ամենից շատ բալլեր կհավաքեն առաջին փուլի արդյունքներով։ Բայց անհատական արդյունքները նույնպես շատ կարեւոր են ու հետաքրքրիր։
Այսպես 10-րդ մրցավազքին մասնակցել են Մոնղոլիան(երկրորդ անձնակազմ), Հնդկաստանն ու Հայաստանը, իսկ 11-րդում՝ Մոնղոլիայի երրոդ անձնակազմը, ԴՈԱԱՖ-ը, Իրանն ու Չինաստանը։
Հայաստանը 10-րդ մրցավազքում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ նախանշված հեռավորությունը հաղթահարելով 26 րոպե 02 վայրկյանում։ Մեր հավաքականից առաջ է անցել Հնդկաստանը՝ 23 րոպե 36 վայրկյան, իսկ երրորդ տեղն է զբաղեցրել Մոնղոլիան՝ 28 րոպե 36 վայրկյան։
«Տանկային բիաթլոն-2016»-ի «Անհատական մրցավազքի» ընդհանուր արդյունքներով Հայաստանի հավաքականի անձնակզմերը զբաղեցնում են 9-րդ, 12-րդ եւ 13-րդ տեղերը։ Առաջատարը Ղազախստանի 3-րդ եւ 2-րդ անձնակազմերն են, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը(22 րոպե 20 վայրկյան եւ 23 րոպե 15 վայրկյան)։
Վերջին չորս մրցավազքերն տեղի կունենան այսօր եւ վաղը, որից հետո էլ պարզ կլինեն կիսաեզրափակիչ անցնող երկրների անունները։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



