Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
*միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
*երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
*ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
1
Почему Пашинян так спешит? «Паст»
2
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса:...



