Բելգիայում ձերբակալել են իրաքցի փախստականին ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի Ժյումե քաղաքում ձերբակալել են իրաքցի փախստականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
25-ամյա տղամարդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա կապի մեջ է եղել հունվարին կալանավորված եւս մեկ իրաքցի փախստականի հետ, ում տարածած տեսանյութում երեւում էր փախստականը գրոհայինի զգեստով, իսկ հետնամասում` «ԻՊ» դրոշը, որը հետագայում հայտնաբերել էին նրա իրերի մեջ:
Փախստականը պնդում էր, որ այդ հանդերձանքը նրան անհրաժեշտ է եղել Իրաքում «ԻՊ» գրոհայիններից պաշտպանվելու համար:
Հուլիսին Բելգիայում ձերբակալվել, այնուհետեւ ազատ է արձակվել Իրաքից եկած եւս 10 փախստական:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



