Ինչո՞ւ է երշիկը “Բժշկական”
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Շատերի մոտ հարց է առաջանում, ինչու է երշիկը բժշկական: Պատասխանը թաքնված է նրա ստեղծման պատմության մեջ, որը սկսվել է 1935 թվականին, երբ կոմ.կուսը հրահանգել էր մսի արդյունաբերության բժշկական գիտահետազոտական ինստիտուտին մշակել երկարատև սովի հետևանքով, սոմատիկ ախտանիշներով հիվանդների համար նախատեսված երշիկի բաղադրատոմս: Ստեղծողները ի սկզբանէ ցանկանում էին այն անվանել Ստալինյան, բայց հետո մտածեցին, որ առաջնորդը հնարավոր է չգնահատի և նրանք հայտնվեն ԿՀԲ-ի խցերում: Այդ պատճառով որոշվեց անվանել ըստ նշանակության` բժշկական:
Բնակչությունը ըստ արժանվույն գնահատեց ոչ թանկ և որակյալ արտադրանքը: Բայց ինչպես բոլոր նորությունները, բժշկական երշիկն էլ ժամանակի ընթացքում սկսեց փչանալ: Երբ սկսեցին կովերի և խոզերի կերի մեջ ձկան թափոններ ավելացնել, երշիկից «ծովի» հոտ էր գալիս: «Բժշկականի» իրական փորձարկումները սկսեցին 70-ականներին: ԽՍՀՄ-ում մսի դեֆիցիտի հետևանքով երշիկի մեջ խառնեցին ինչ պատահի, առաջին հերթին սոյա: Այնուհետև հերթը հասավ կարագենին (իռլանդական մամուռ), որից արտադրում են այսպես կոչված կարագիաններ` խտանյութեր, արհեստական հավելումներ, սննդամթերքի սիմուլյատորներ: Վերակառուցման ժամանակ լուրեր էին պտտվում, որ բժշկական երշիկի մեջ ավելացնում են նույնիսկ զուգարանի թուղթ: Պատկերացնում եք որքան էր աղավաղված նրա համը:
Այժմ «Բժշկական» բրենդը ոչ մեկը չի պատենտավորել, հետևաբար ցանկացած արտադրող ունի այդ անվանումով իր երշիկը:



