Եղանակը Հայաստանում
ОБЩЕСТВОՀանրապետության տարածքում օգոստոսի 6-ին օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Կոտայքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+30,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +33+35,
Արարատում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,
Արմավիրում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +33+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +27+30,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +30+34։



