Բրայթոնում բացվել Է շարժական դիտահարթակ ունեցող աշխարհի ամենաբարձր աշտարակը
МЕЖДУНАРОДНОЕԱնգլիայի Բրայթոն առողջարանում օգոստոսի 4-ին հանրային այցելության համար բացվել Է շարժական դիտահարթակ ունեցող աշխարհի ամենաբարձր աշտարակը՝ British Airways i360-ը: Առաջին զբոսաշրջիկները բարձրացել են թափանցիկ ապակուց պատրաստված շարժական դիտահարթակի տեսածիր, որը փաստորեն իրենից ներկայացնում Է թռչող ափսեի նմանվող վերելակ, որն ուղղահայաց շարժվում Է հսկայական առանցքային սյունով:
Այդ առանցքի բարձրությունը 161 մետր Է, իսկ լայնությունը՝ ընդամենը 4 մետր: Այսպիսով, նրա հաստության եւ բարձրության հարաբերակցությունը կազմում Է 1:40, ինչը համաշխարհային ռեկորդ Է:
Ամենաբարձր կետից, ուր զբոսաշրջիկներին հասցնում Է հարթակը, տեսարան Է բացվում դեպի Լա Մանշ եւ Արեւելյան ու Արեւմտյան Սասեքսի կոմսությունների առափնյա 42-կիլոմետրանոց տեղամաս: Վերեւից նաեւ կարելի Է տեսնել Ուայթ կղզու հեռավոր ուրվապատկերները, իսկ ահա Լա-Մանշի ֆրանսիական ափը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, այնտեղից չի երեւում. Բրայթոնի դիմաց նեղուցն արդեն շատ լայն Է, ի տարբերություն Պա դե Քալեի ափերին գտնվող Դուվրի եւ Ֆոլքսթոնի շրջանների:
Ատրակցիոնի ստեղծողը Marks Barfield Architects ճարտարապետական արհեստանոցն Է, որը ղեկավարվում Է Դեւիդ Մարկս եւ Ջուլի Բարֆիլդ ամուսինների՝ ամբողջ աշխարհում հայտնի London Eye դիտանիվի նախագծի հեղինակների կողմից, որը գտնվում Է Թեմզայի ափին:
British Airways i360-ի տոմսի արժեքը 15 ֆունտ ստեռլինգ (գրեթե 20 դոլար) Է չափահասների համար, 12,5 ֆունտ (16 դոլարից ավելի)՝ տարեց մարդկանց եւ ուսանողների համար, եւ 7,5 ֆունտ (շուրջ 10 դոլար)՝ 4 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար: Իսկ ավելի փոքրերն ատրակցիոնից անվճար են օգտվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»
2
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
3
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
4
Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»
5
Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»



