Տաջիկստանում 170 մարդ է դատապարտվել պետական հեղաշրջման փորձի գործով
МЕЖДУНАРОДНОЕՏաջիկստանում 170 մարդ է դատապարտվել 2015-ի սեպտեմբերին զինված ապստամբության գործով: Այս մասին հայտարարել է Տաջիկստանի գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 4-ին երկու զինված հարձակում է տեղի ունեցել Դուշանբեում երկրի ՊՆ կենտրոնական ապարատի եւ Վահդատ քաղաքում ՆԳ վարչության շենքի վրա: Այդ ժամանակ սպանվեցին ոստիկաններ, զինված խումբը գրավեց մեծ քանակի զենք ու զինամթերք:
Իշխանությունները տեղի ունեցածն անվանեցին պետական հեղաշրջման փորձ, որն, ըստ իշխանությունների, կազմակերպել էին պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդը եւ Տաջիկստանի իսլամական վերածննդի կուսակցության ղեկավարությունը:
Կառավարական ուժերի հատուկ գործողությունը՝ ուղղված զինված խմբի ոչնչացմանը, շարունակվեց 12 օր: Գեներալ Նազարզոդը սպանվեց սեպտեմբերի 16-ին: Պաշտոնական տվյալներով, հատուկ գործողության ժամանակ սպանվեց 14 իրավապահ եւ Նազարզոդի խմբավորման մոտ 30 անդամ: Ձերբակալվեց ավելի քան 200 մարդ, որոնք առնչություն ունեին ապստամբությանը:



