Օբաման վստահ չէ որ կարող է Պուտինին վստահել Սիրիայի հարցում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կասկածում է, որ Վաշինգթոնը սիրիական քաղաքացիական պատերազմը դադարեցնելու գործում կարող է վստահել Մոսկվային որպես գործընկերոջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ես վստահ չեմ, որ մենք կարող ենք վստահել Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին ու դրա համար էլ մենք պետք է համեզվենք՝ կկարողանանք արդյոք իրոք դադարեցնել մարտական գործողությունները»- ասել է Օբաման: Նրա խոսքով կարող է այնպես ստացվել, որ Ռուսաստանը ունակ չլինի օգնել բռնության դադարեցման հարցում «կամ որովհետեւ չի ուզում, կամ որովհետեւ իրականում բավականաչափ ազդեցություն չունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա»: «Հենց դրանում էլ մենք պետք է համոզվենք,- հավելել է Օբաման,- մենք ընտրում ենք այդ ճանապարհը՝ չունենալով որեւէ պատրանք այդ կապակցությամբ»:
Նա շեշտել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցումը պետք է ներառի սիրիական ռեժիմի կողմից կիրառվող օդային ռմբակոծությունների ու խաղաղ բնակիչների սպանությունների մյուս մեթոդների դադարեցում:



