ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել Է փախստականների թիմի հետ, որը ելույթ է ունենալու Օլիմպիադայում
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը օգոստոսի 4-ին Ռիո դե Ժանեյրոյում այցելել է Օլիմպիական ավան, որտեղ հանդիպում է ունեցել փախստականների թիմի հետ, որը մրցումներին մասնակցելու է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դրոշի ներքո: Այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը:
ՄԱԿ-ի վարչական ղեկավարը վստահություն է հայտնել, որ Օլիմպիադայի մասնակիցների ցուցակում փախստականների թիմի ընդգրկումը «հույսի զգացում կպարգեւի բազմաթիվ մարդկանց, նախ եւ առաջ մոլորակի այն 65 մլն բնակիչներին, որոնք հակամարտությունների, սովի ու բռնաճնշումների պատճառով լքել են իրենց տները»: «Դուք ոգեշնչման աղբյուր եք մեզ բոլորիս համար»,- ասել է Պան Գի Մունը՝ դիմելով մարզիկներին:
Փախստականների թիմի կազմում տեղ են գտել տասը մարզիկներ, այդ թվում՝ Սիրիայից, Հարավային Սուդանից, Եթովպիայից:
Ինչպես սպասվում է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օգոստոսի 5-ին կմասնակցի օլիմպիական կրակի փոխանցավազքի եզրափակիչ փուլին, ինչպես նաեւ ներկա կլինի Խաղերի բացման արարողությանը:
Պան Գի Մունն օգոստոսի 4-ին հանդիսավոր ընթրիքի հյուրերի թվում էր, որը տվել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը: ՄԱԿ-ի վարչական ղեկավարը բաժակ է բարձրացրել առաջիկա Խաղերի հաջողության, Օլիմպիադան ընդունող երկրի, ինչպես նաեւ սպորտի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



