Կուբանում պարսից Դարեհ արքայի գրությամբ քարակոթող է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՀնագետները պարսից Դարեհ I արքայի գրությամբ մարմարե կոթողի կտորներ են գտել Կրասնոդարի մարզի Տեմրյուսկյան շրջանի Ֆանագորիա հին հունական քաղաքի տեղում պեղումներ կատարելիս: Այս մասին հայտնել են Օլեգ Դերիպասկիի «Ազատ գործ» հիմնադրամի մամուլի ծառայությունից, որի աջակցությամբ են պեղումները կատարվում:
Գրության վերծանումը ցույց է տալիս, որ այն կատարված է պարսից Դարեհ Առաջինի անունից: Քարակոթողի վրա գրառումը կատարված է հին պարսկերենով: Գտածոն նախապես թվագրվել է մ. թ. ա. 5-րդ դարի առաջին կեսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հնագետների գնահատականներով՝ հայտնաբերված կոթողները կարող են դառնալ համաշխարհային գիտական սենսացիա: Դրանից բացի, միջնաբերդում հայտնաբերվել են նաեւ հնագույն քաղքային ամրությունների մնացորդներ:
Տեքստում կա նախկինում անհայտ բառ, որը կարելի վերծանել որպես Միլեթ տեղանուն. այդպես էր կոչվել Իոնիայի (Փոքր Ասիա) խոշորագույն քաղաքներից մեկը: Գիտնականները ենթադրում են, որ հույների դեմ տարած հաղթանակից հետո արքան քաղաքում կանգնեցրել է մարմարո կոթող՝ վրան տեքստ փորագրելով (օրինակ՝ իր հաղթարշավի մասին հաղորդելով): Այնուհետեւ շրջած եւ կոտրած կոթողի մի հատվածը հասել է Ֆանագորիա: Միանգամայն հնարավոր է, որ այստեղ է հասել նավերից մեկով՝ որպես բալաստ, որ ժամանել է ֆարագոնիայի նավահանգիստներից մեկը, քանի որ Թամանյան թերակղզում այդպիսի քար չկա:



