Եգիպտոսում ոչնչացրել են A321-ի պայթյունի մեջ կասկածվող խմբավորման առաջնորդին
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսցի զինվորականները ոչնչացրել են «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, որը, ԿՀՎ-ի տվյալներով, կապ ունի ռուսական A321 ինքնաթիռի պայթյունի հետ: ՌԻԱ Նովոստիիփոխանմամբ՝ այս մասին ասված է Եգիպտոսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:
Զինվորականների տվյալներով՝ խմբավորման առաջնորդի հետ միասին Հյուսիսային Սինայի տարածքում եւս 45 ծայրահեղական է ոչնչացվել:
2015 թվականի հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ ռուսական ավիացիայի պատմության մեջ խոշորագույն աղետը. «Կոգալիմավիա»-ի ավիաընկերության՝ Շարմ էշ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A321 օդանավն ահաբեկչության հետեւանքով Սինայի թերակղզում կործանվեց: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



