Խորհուրդներ՝ ձեր բնակարանն ավելի մաքուր պահելու համար
ЛАЙФՏունը մաքրելը երևի թե այն բանն է, որ մենք ամենաքիչն ենք ցանկանում անել: Բայց, բարեբախտաբար, շատ միջոցներ կան, որ կարող են այդ գործն ավելի հեշտացնել: Ավելին, այդ միջոցները չեն ներառում որևէ քիմիական վտանգավոր նյութեր:
Ահա այդ հրաշալի միջոցներից մի քանիսը:
-
Հեշտությամբ մաքրեք գազօջախի երկաթյա ճաղերը
Գազօջախի երկաթյա ճաղերի վրայի յուղից կարելի է ազատվել ամոնիակի սպիրտով: Պետք է ուղղակի պոլիէթիլենային փակվող փաթեթի մեջ դնել ճաղերը, ապա ավելացնել 2-3 ճաշի գդալ ամոնիակի լուծույթ: Թողեք այդպես 12 ժամ և լվացեք:
-
Մաքրեք պատուհանի շրջանակները
Պատուհանի շրջանակի ներքևի մասում սոդա ցանեք, ապա ջուր ցանող շշի մեջ լցրեք 1:1 հարաբերությամբ սոդա և քացախ ու ցանեք սոդայի վրա: Հետո, հին ատամի խոզանակով լավ տրորեք և թղթե անձեռոցիկով մաքրեք այդ հատվածը, ապա խոնավ կտորով մաքրեք: Արդյունքը հրաշալի կլինի:
-
Մաքրեք բազմոցի մակերեսը
Խառնեք 1 ճաշի գդալ սոդան, 1/3 բաժակ քացախը, տաք ջուրը, և 1 ճաշի գդալ լվացքի փոշին: Խառնուրդը հրաշալի արդյունք է տալիս և մաքրում է բազմոցի վրայի ցանկացած կեղտաբիծը: Սոդան թարմություն է տալիս բազմոցին. կարող եք նաև մի փոքր սոդա ցանել դրա վրա և այդպես թողնել մի քանի ժամ և փոշեկուլով մաքրել:
-
Մաքրեք լոգարանի սալիկների արանքը
Կեղտը և բորբոսը հավաքվում են սալիկների միջև գտնվող նեղ հատվածում: Սալիկների արանքը կարող եք մաքրել քացախի և սոդայի խառնուրդի միջոցով: Խառնուրդը մի քանի րոպե թողեք այդ մակերևույթի վրա, հետո ջրով լվացեք և չորացրեք:
-
Մաքրեք լվացարանը
2 ճաշի գդալ սոդայով մաքրեք փոքր-ինչ խոնավ լվացարանը: 10 րոպե հետո խառնեք 50գ քացախը և սպիտակեցուցիչը ու լցրեք սոդայի շերտի վրայից: Կես ժամ սպասեք և ջրով լվացեք լվացարանը:
-
Գազօջախը
Ամոնիակի սպիրտը լցրեք փոքր կոնտեյների մեջ և գիշերը թողեք սառը գազօջախի մեջ: Առավոտյան կեղտը արդեն հեշտությամբ կմաքրվի գազօջախի պատերից: Հոտից շուտ ազատվելու համար տան պատուհանները որոշ ժամանակ բաց թողեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



