Ո՞ւր է կորել հումորային հաղորդումներից հայտնի Դելոն, ինչո՞վ է նա այժմ զբաղված
ЛАЙФArmlur.am-ը գրում է.
Հեռուստադիտողների մի ստվար զանգված հետաքրքրված է` ուր է կորել հումորային նախագծերի հայտնի դեմքերից մեկը` հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանը` նույն ինքը` Դելոն, ում հիշում ենք նաեւ «Բլեֆ» հաղորդումից, որի շրջանակներում նա տարբեր «փորձությունների» էր ենթարկում աստղերին: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Դելոյի հետ, ով տեղեկացրեց, որ արդեն 2.5 տարի է` ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում. «Այստեղ հասցրել եմ երկու ներկայացման մեջ հանդես գալ. կյանքումս առաջին անգամ խաղացել եմ թատրոնում` մարմնավորելով հումորային կերպարներ, նաեւ զբաղվում եմ գովազդային հոլովակների պրոդյուսինգով. արդեն նկարահանել եմ 5 հոլովակ: Ի դեպ, եթե պատվիրատուն ցանկություն է հայտնում, նաեւ նկարահանվում եմ այդ հոլովակներում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



