Սեխը հզոր բնական հակադեպրեսանտ է
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Սեխի փափկամիսը հարուստ է ոչ միայն վիտամիններով, միկրոտարրերով, այդ թվում՝ օգտակար թթուներով և հակաօքսիդանտներով, այլև ընկճախտի և հոգնածության մշտական զգացումի դեմ բնական միջոց է: Այս մասին հայտնում է newsyou.info-ն՝ հղում անելով դիետոլոգ Լյուդմիլա Բաբիչին:
«Այն, որ մի շարք մթերքներ կարող են բարձրացնել տրամադրությունը և գործել որպես առողջության համար անվտանգ հակադեպրեսանտ, հորինվածք չէ: Շատերը խորհուրդ են տալիս տրամադրության բարձրացման համար շոկոլադ և բանան ուտել, բայց սեխը, օրինակ, դրանց ոչնչով չի զիջում այդ որակներով, էլ չասած, որ դրանում կալորիաները շատ ավելի քիչ են: Վիտամինները և միկրոտարրերը, որոնցով հարուստ է սեխը, լավ են ազդում ամբողջ նյարդային համակարգի վրա: Բացի դրանից՝ սեխ ուտելուց արդեն մի քանի րոպե անց օրգանիզմում բարձրանում է սերոտոնինի մակարդակը, որը մամուլում և ինտերնետ կայքերում հաճախ անվանում են երջանկության հորմոն»,- ասել է բժիշկը:
Միաժամանակ, մասնագետը նշում է, որ սեխը նաև շատ «կամակոր» մթերք է. այն չի կարելի խառնել այլ ուտեստների հետ:
Սեխն առանձնապես վտանգավոր է համադրել կաթնային և կաթնաթթվային մթերքների, քաղցր ըմպելիքների, թխվածքների, տորթերի հետ:



