Գիտնականները վերածրագրավորվող կոմպակտ քվանտային համակարգիչ են ստեղծել
ОБЩЕСТВОՔոլեջ Փարքի (ԱՄՆ) Մերիլենդի համալսարանի ֆիզիկոսներն ստեղծել են ոչ մեծ համակարգիչ, որը կարող Է վերածրագրավորվել: Հետազոտությունը հրապարակվել Է Nature հանդեսում:
Գիտնականների ստեղծած համակարգիչը բաղկացած Է հինգ կուբիտներից: Վերջինները բռնված են իոնային ծուղակի միջոցով եւ կառավարվում են լազերով: Համակարգիչն, ինչպես ցույց են տվել հեղինակները, կարող Է կատարել մի քանի տարբեր քվանտային ալգորիթմներ:
Հաշվումների ճշգրտությունը հասնում Է 98 տոկոսի, իսկ տարբեր ալգորիթմների անցումը սարքի ապարատային փոփոխություններ չի պահանջում: Գիտնականները հնարավոր են համարում համակարգի մասշտաբավորայնությունը, մասնավորապես, դրան մի քանի համանման համակարգիչների միացումը, ինչը թույլ կտա բարձրացնել սարքի հաշվողական ներուժը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



