Սիրիացի փախստական աղջիկը «գինու թագուհի» Է դարձել Գերմանիայում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիացի փախստական աղջկան պարգեւատրել են Գերմանիայի գլխավոր գինեգործական տարածաշրջաններից մեկի «թագուհու» տիտղոսով: Պատմության մեջ առաջին անգամ «գինու թագուհի» Է դարձել կին, որը դիմել Է երկրում ապաստան տրամադրելու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
26-ամյա սիրիացի քրիստոնյա Նինորտա Բահնոն քաղաքացիական պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայից փախել Է ավելի քան երեք տարի առաջ:
Բահնոն դարձել Է Գերմանիայի արեւմուտքի՝ Լյուքսեմբուրգին սահմանակից Մոզելի գինեգործական տարածաշրջանի Թրիեր քաղաքի «գինու թագուհի»:
Նա հույս Է հայտնել, որ իր հաջողությունը մյուս փախստականներին կօգնի ավելի հեշտորեն ինտեգրվելու գերմանական հասարակությանը:
«Ես ցանկանում եմ ցույց տալ, որ Գերմանիան սիրալիր երկիր Է, իսկ գերմանացիները շատ հյուրընկալ են եւ աշխատում են, որ փախստականները շուտ միանան իրենց հասարակությանը»,- Բահնոյի խոսքը մեջբերում Է Deutsche Welle-ն:



