Լոնդոնում հարձակման հետեւանքով զոհված կինը ԱՄՆ-ի քաղաքացի Էր
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքում օգոստոսի 3-ի երեկոյան կատարված հարձակման հետեւանքով վերքեր են ստացել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ Իսպանիայի քաղաքացիներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, ոստիկանության տվյալներով՝ այդ միջադեպի հետեւանքով միակ զոհվածը ԱՄՆ-ի քաղաքացի Էր:
Նաեւ ոստիկանության ներկայացուցիչը, որին հղում Է անում գործակալությունը, հայտարարել Է, որ Սոմալիից սերված 19-ամյա երիտասարդը, որը դանակով հարձակվել Է անցորդների վրա, Նորվեգիայի քաղաքացի Է: Իրավապահները չեն հայտնաբերել այն բանի նշաններ, որ նա արմատական հայացքների հետեւորդ Էր, եւ կարծում են, որ այդ արարքի պատճառը հավանաբար եղել են հոգեկանի հետ կապված խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



