ԿԺԴՀ-ի ղեկավարը հորդորել Է Ժողովրդական բանակի ակտիվիստներին՝ արագացնել Կորեաների միավորումը
МЕЖДУНАРОДНОЕԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հորդորել Է Կորեայի ժողովրդական բանակի ակտիվիստներին՝ հասնել նոր ձեռքբերումների եւ, որպես հանգուցային խնդիր, նշել Է Կորեական թերակղզու Հյուսիսի եւ Հարավի շուտափույթ միավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Ձեր առաքելությունն Է՝ նոր առաջընթաց ապահովել բանակի ամրապնդման գործում, դառնալ Կորեաների միավորման եւ սոցիալիզմի վերջնական հաղթանակի կատալիզատորներից մեկը, ինչը պետք Է հնարավորինս արագ կատարվի»,-ընդգծել Է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով մայրաքաղաք Փենյանի Ապրիլի 25-ի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը:
Նիստին ներկա են եղել սպաներ, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներ, որոնք ավանդ են ներդրել ԿԺԴՀ-ի պաշտպանունակության ամրապնդման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



