Ճապոնիայի կայսրը գահը հանձնելու մասին տեսաուղերձով հանդես կգա օգոստոսի 8-ին
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի Ակիհիտո կայսրն օգոստոսի 8-ին հանդես կգա հատուկ տեսաուղերձով, որով ազգին կծանուցի ժառանգորդին գահի հնարավոր հանձնման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Հուլիսին NHK հեռուստաալիքը հայտնել Էր, որ գործող միապետը կցանկանար գահը գահաժառանգ արքայազնին հանձնել իր կյանքի օրոք:
Տեղեկատվությունը պայթող ռումբի տպավորություն գործեց. կյանքի օրոք միապետի փոխարինման նախադեպեր չեն եղել, եւ դրա հնարավորությունը նախատեսված չԷ ներկայիս օրենսդրությամբ: Միեւնույն ժամանակ հասարակության մեջ ըմբռնումով են վերաբերվում հանգստի գնալու 82-ամյա միապետի ցանկությանը:
Այժմ գահի հերթում առաջինը կայսրի ավագ որդին Է՝ արքայազն Նարուհիտոն: Նրա միակ դուստրը՝ արքայադուստր Աիկոն, գահը ժառանգելու իրավունք չունի, ուստի կայսերական գերդաստանի երկրորդ անդամը, որը հավակնում Է գահին, դառնում Է Նարուհիտո արքայազնի կրտսեր եղբայրը՝ արքայազն Ակիսինո Ֆումիտոն:
Ինչպես սպասվում Է, կայսրն տեսաուղերձով ազգին կդիմի օգոստոսի 8-ի օրվա երկրորդ կեսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



