Լոնդոնում հարձակումից տուժածներից երկուսը գտնվում են հիվանդանոցում
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի Ռասել սքվեր հրապարակում հարձակումից տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում, երեքը դուրս են գրվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Լոնդոնի ոստիկանությունը հայտնել Է Twitter-ում:
«Երկու մարդ, որոնք վերքեր Էին ստացել Ռասել սքվերում կատարված հարձակման ժամանակ, մնում են հոսպիտալում, մյուս երեքը դուրս են գրված»,-ասված Է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին տեղական ժամանակով ժամը 22:30-ին քաղաքի՝ զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրերից մեկում: Ռասել սքվերից ոչ հեռու Բրիտանական թանգարանն Է, այստեղ կան նաեւ բազմաթիվ հյուրանոցներ ու ռեստորաններ:
Հանցագործը 19-ամյա մի երիտասարդ Է, որ հարձակման հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ:
Ինչպես լրագրողներին հայտնել Է Լոնդոնի ոստիկանության կոմիսարի տեղակալ Մարկ Ռոուլին, նախնական տվյալներով՝ հարձակվողը հոգեկան խանգարում ունի: Ռոուլին նաեւ չի բացառել տեղի ունեցածի ահաբեկչական վարկածը:
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը հայտարարել Է, որ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները պետք Է հանգստություն պահպանեն եւ զգոն լինեն գիշերային հարձակումից հետո: Նրա խոսքով՝ մայրաքաղաքի ոստիկանությունը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում Է լոնդոնցիների անվտանգությունն ապահովելու համար:
Հարձակվողին բռնելու համար կիրառվել Է Էլեկտրաշոկեր: Ներկայում նա հսկողության տակ Է եւ գտնվում Է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



