Տարեսկզբին 132 խաղահրապարակ եւ 29 մարզադաշտ է կառուցվել
ОБЩЕСТВО2016թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության մարզերում կառուցվել է 124 պարզ տիպի մանկական խաղահրապարակ (եւս 21-ը` ընթացքի մեջ), 64 մարզագույքով ապահովված տարածք (եւս 16-ը` ընթացքի մեջ), 29-ը` արհեստական խոտածածկով մարզադաշտ (եւս 7-ը` ընթացքի մեջ) եւ 8 այլ խաղահրապարակ (վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի խաղադաշտ (եւս 2-ը` ընթացքի մեջ):
Ըստ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների՝ ընդհանուր թվով 124 պարզ տիպի մանկական խաղահրապարակից Արագածոտնի մարզում կառուցվել է 12-ը, Արարատում՝ 32-ը, Գեղարքունիքում՝ 12-ը, Արմավիրում՝ 7-ը, Կոտայքում՝ 35-ը, Շիրակում՝ 2-ը, Վայոց ձորում՝ 4-ը, Տավուշում՝ 20-ը:
Մարզագույքով ապահովված 64 տարածքից Արագածոտնի մարզում կառուցվել է 2-ը, Արարատի մարզում՝ 14-ը, Գեղարքունիքում՝ 8-ը, Արմավիրում՝ 9-ը, Կոտայքում՝ 21-ը, Շիրակում՝ 4-ը, Վայոց ձորում՝ 3-ը, Տավուշում՝ 3-ը:
Արհեստական խոտածածկով 29 մարզադաշտից Արարատի մարզում կառուցվել է 15-ը, Գեղարքունիքում՝ 3-ը, Արմավիրում՝ 2-ը, Կոտայքում՝ 7-ը, Տավուշում՝ 2-ը:
Կառուցվել է այլ տեսակի 8 խաղահրապարակ, որից Գեղարքունիքի մարզում՝ 2-ը, Շիրակում եւ Վայոց ձորում՝ 3-ական:
Արմավիրի մարզում վերանորոգվել են Վանանդի, Հայթաղի, Մարգարայի, Մեծամորի թիվ 1, Ակնաշենի, Հացիկի միջնակարգ դպրոցների մարզադահլիճները, ինչպես նաեւ դպրոցներին կից կառուցվել է վոլեյբոլի, բասկետբոլի եւ ֆուտբոլի խաղադաշտ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



