Սաստիկ տեղատարափը ջրի տակ Է առել Սուխումը
МЕЖДУНАРОДНОЕՏեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, քաղաքի մեծ մասը հոսանքազրկված Է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը: Տնտեսությունները ջրի տակ են հայտնվել Սուխումի շրջանում եւ Նովի Աֆոն քաղաքում: Տուժածներ չկան:
«Սաստիկ տեղատարափ անձրեւը, որը Սուխումում եւ նախալեռնային շրջաններում տեղացել Է ավելի քան երկու ժամ, ափերից հանել Է Սուխումկա, Բասլա եւ Աձապշ գետերը, եւ դրանք հուժկու հոսքով լցվել են քաղաքի փողոցները՝ քարեր, աղյուսներ, ճյուղեր եւ այլ աղբ քշել-բերելով ճանապարհների վրա: Ամեմամեծ հեղեղումը տեղի Է ունեցել Սուխումի կայարանի շրջանում, որտեղ մարդկանց ստիպված են եղել տարահանել ջրի տակ մնացած մարդատար ավտոմեքենաների կտուրներից»,- պատմել Է Դելիբալթյանը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



