ԱԻՆ-ը հանրապետության տարածքում ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր հինգ ամպ
ОБЩЕСТВОՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 17.56-ից մինչև 22.03-ը ընդամենը թվով 118 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 5 ամպ, կատարվել է 15033 կրակոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դիտարկվող տարածքներում Արագածոտնի մարզի՝ Ցամաքասար և Զարիլանջ համայնքերում տեղացել է կարկուտ, նշված համայնքները չեն պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից:
Օգոստոսի 3-ին, ժամը 21.13-ից մինչև 22.03-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 28 կայանքներից Արարատի մարզի Շահումյան, Արտաշատ, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս, Այգեպատ, Այգեզարդ, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն, Նորաշեն, Նարեկ համայնքների և Ք. Վեդիի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5927 կրակոց:
Օգոստոսի 3-ին, ժամը 20.27-ից մինչև 20.36-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 6 կայանքներից Արարատի մարզի Ռանչպար և Նորամարգ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 353 կրակոց:
Օգոստոսի 3-ին, ժամը 19.42-ից մինչև 20.02-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 56 կայանքներից Արմավիր մարզի Ջանֆիդա, Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Նոր Արտագերս, Այգեշատ, Տանձուտ, Արմավիր, Ալաշկերտ, Ամասիա, Արաքս և Վանանդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3233 կրակոց:
Օգոստոսի 3-ին, ժամը 17.56-ից մինչև 19.16-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 28 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Երազգավորսկ, Հայկավան, Հացիկ, Ղարիբջանյան, Մայիսյան, Մեղրաշատ, Ողջի, Ոսկեհասկ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5520 կրակոց:



