Սարի թաղի բնակիչը դիմում է Սերժ Սարգսյանին և Գևորգ Կոստանյանին (տեսանյութ)
ВИДЕО
armlur.am-ը գրում է.
«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած Սարի թաղի բնակիչ Լալա Բերնեցյանը հայտնեց, որ իր ամուսինը՝ Էդուարդ Զեյթունցյանը, հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ կալանավորվել է:
Մեր զրուցակիցը պատմեց, որ մի քանի տարի առաջ է վերադարձել ամուսնու հետ Հայաստան. «2013 թվականին Մոսկվայում վթարի արդյունքում մեր որդին մահացավ, որից հետո վերադարձանք Հայաստան եւ մինչ օրս ապրում ենք Հայաստանում: Հուլիսի 19-ին աշխատանքից վերադառնալուց ամուսինս նկատել է, որ Սարի թաղի մի հատվածում թաղի տղաները հավաքվել են ու վիճում են ոստիկանների հետ:
Ավելի ուշ ամուսինս մոտեցել է թաղի տղաներին՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա: Ճիշտ հասկացեք, ողջ Սարի թաղը զայրույթի մեջ էր, մենք հուլիսի 17-ից ո՛չ ջուր ունեիք, ո՛չ գազ, ո՛չ տրանսպորտ, ու տղաները այնքան տաքացած են եղել, որ ոստիկանների հետ սկսել են վիճել, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



