Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես են արտահայտում զայրույթը կենդանակերպի տարբեր նշանները

ЛАЙФ

Խոյ

Անկասկած, Խոյը ամենաբռնկվող նշաններից է: Եվ դա զարմանալի չէ՝ նրա տարերքը կրակն է: Յուրաքանչյուր Խոյի ներսում հուր կա, և զայրույթի պահին այն դուրս է գալիս: Խոյը կարող է վիրավորվել անմեղ մի արտահայտությունից, եթե կարծի, որ այն ինչ-որ կերպով դիպչում է իր ինքնասիրությանը: Այս իրավիճակներում Խոյը վերածվում է կամակոր երեխայի, ուշադրություն չի դարձնում ուրիշների զգացմունքներին և արտահայտվում է ամենայն անկեղծությամբ: Սովորաբար Խոյը երբեք առաջինը չի սկսում վիճել: Սակայն վեճն ավարտելու Խոյի ունակությանը կարելի է նախանձել: Բայց նրանք հանդարտվում են նույնքան արագ, որքան բռնկվում են: Խոյին հանգստացնելու լավագույն միջոցն է՝ պահպանել հանգստություն և չարձագանքել նրա սադրանքներին: 

Ցուլ

Զայրանում է, բարկանում է երկար ժամանակ, իսկ հետո պայթում: Որպես կանոն, Ցուլը բավականին բարի է և հունից հանելը նրան այնքան էր դյուրին չէ: Սակայն եթե դա Ձեզ հաջողվեց՝ զգուշացեք: Սկզբում Ցուլը ակնարկում է, որ իրեն ինչ-որ բան չի բավարարում, և եթե Դուք անտեսեք նրա ակնարկները, գործ կունենաք ամենուր հուր կատաղություն ցայտող հրաբխային ժայթքումների հետ: Իրականում Ցուլերին զայրացնում են դավաճանությունները, անհավասարություններն ու խաբեությունը: Մնացած հարցերում Ցուլը գերադասում է ուժ չվատնել կատաղությունն արտահայտելու համար: Սակայն եթե Ցուլը զայրացավ, երկար կտևի: Ժամանակ տվեք նրան, որպեսզի հետո չափսոսեք: Բայց եթե Ցուլը հանդարտ է և ունակ է քննարկել տեղի ունեցածը՝ տվեք նրան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում նա կզայրանա ավելի շատ: 

Երկվորյակներ

Երկվորյակը անդադար խոսում է, երբ զայրացած է, և կանխատեսել իր վարքը հնարավոր չէ: Արտաքնապես նրանք կարող են լինել բավականին հանգիստ և կենտրոնացած, սակայն իրենց սուր խոսքը կարող է խոցել Ձեզ մինչ հոգու խորքը: Զայրացած Երկվորյակները կարող են բղավել, վիճել, ծաղրել թունավոր վիրավորանքներով, բայց նաև կարող են պահպանել սառնությունը և բաց թողնել վիրավորական և նախապես մտածված ծաղրը: Ամեն դեպքում, Երկվորյակներին զայրացնելիս պատրաստ եղեք կոպտության և  հեգնանքի, ինչը կարող է վերածվել վիրավորական մեղադրանքների հոսքի: Բարեբախտաբար նրանք հակված չեն երկար ժամանակ զայրացած մնալ: 

Խեցգետին

Խեցգետինները հակասող զգացողություններ ունեն, երբ զայրացած են: Նրանք շատ քնքուշ, հասկացող, հավատարիմ և սիրող մարդիկ են: Եվ իրենք շրջապատից միայն փոխադարձ վերաբերմունք են ակնկալում: Եթե  Խեցգետինը սիրո, գովասանքի պակաս է զգում, կամ վիրավորված է, ապա սակավախոս է դառնում: Եթե Դուք այդ ակնարկը չհասկացաք, Խեցգետինը կիրառում է պասիվ-ագրեսիվ գրոհը: Եթե Դուք դա էլ անտեսեք, Խեցգետինը ուղղակի կթաքնվի իր կաղապարում: Մի շարունակեք անտեսել նրան, դա կարող է վատ ավարտ ունենալ: Ցույց տվեք Ձեր սերն ու հոգատարությունը: Որպես կանոն, նա ուզում է հաշտվել Ձեզ հետ, սակայն առաջին քայլը սպասում է Ձեր կողմից: Եթե Խեցգետնին ուշադրություն չդարձնեք, դա կարող է հիստերիայի վերածվել, քանի որ լինելով էությամբ սիրող և հավատարիմ՝ նրանք Ձեզանից էլ նույնն են ակնկալում:

Առյուծ

Առյուծը մռնչում է զայրույթի պահերին: Առյուծի հետ վեճերի ընթացքում հաղթում է նա, որ ավելի բարձր է մռնչում: Առյուծին հունից հանել կարող է ցանկացած մանրուք, և նա անմիջապես դա կարտահայտի: Նա կատաղում է, բղավում, իրեր նետում, քանի որ իր կարծիքով՝ որքան բարձր բղավես, այդքան ավելի լավ: Կոնֆլիկտային իրավիճակում Առյուծը սկսում է վիրավորել առանց մտածելու: Հնարավոր է Ձեր հասցեին վիրավորանքների տարափի արժանանաք, սակայն դա տեղի է ունենում բացարձակապես չմտածված և ինքնաբերաբար, այնպես որ սրտին մոտ մի ընդունեք: Պարզապես Առյուծն իր զայրույթն է արտահայտում նրան, ով հանդիպի իր ճանապարհին: Հանդարտվելուց հետո Առյուծը որոշ ժամանակ անց կսկսի շփվել Ձեզ հետ այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Եթե Զայրույթի պատճառը եղել է Ձեր որևիցե քայլը կամ արտահայտությունը, հույս կա, որ նա կների Ձեզ, սակայն իր վարքի համար երբեք ներողություն չի խնդրի:

Կույս

Զայրույթի պահին ինքնամփոփ է դառնում: Կույսը ամենասիրող և դիմացկուն նշաններից մեկն է: Կույսերը բավականին երկար կարող են դիմանալ մարդկանց կողմից իրենց համբերությունն օգտագործելու փաստին: Որոշ Կույսեր այնքան տևական են իրենց ներսում պահում սքողված վիրավորանքը, որ վտանգում են իրենց առողջությունը: Շրջապատը հաճախ չի հասկանում Կույսերին, ինչն էլ շփոթություն առաջացնում, և իրենք ի վերջո պայթում են: Իրենք ամեն կերպ փորձում են շրջանցել այս տեսակ իրավիճակները, քանի որ անհարմար են զգում, երբ ստիպված են բացահայտ բարկանալ: Սակայն եթե նրանք որոշել են չթաքցնել իրենց զայրույթը, ապա զայրույթը կլսվի նույնիսկ հարևան սենյակում: Սովորաբար Կույսերը ամեն գնով փորձում են խուսափել կոնֆլիկտներից: Բարկանալով Կույսը նախընտրում է հեռանալ՝ զգացմունքներին ազատություն տալու և արտահայտվելու փոխարեն: Եթե ինչ-որ մեկը չի արդարացնում Կույսի վստահությունը, դժվար թե կարողանա երբևէ վստահության արժանանա։

Կշեռք

Պատահական չէ, որ Կշեռքը հավասարություն է խորհրդանշում: Սա խաղարարության նշան է: Այս նշանի տակ ծնվածները միշտ պահպանում են հավասակաշռությունը և հավասարությունը շրջապատի հետ շփման մեջ: Եվ այդ պատճառով էլ հակված են լռելու ամեն գնով՝ խուսափելով վեճերից: Կշեռքները կարևորում են հմայքն ու գրավչությունը, իսկ զայրույթն իրենց կարծիքով, փչացնում է ամբողջ տպավորւթյունն իրենց մասին: Սակայն, լինելով նշաններից ամենազգայունը՝ Կշեռքները կարող են դուրս գալ ափերից ցանկացած իրավիճակում: Նրանք նախըտրում են հեռանալ վեճի բռնկման պահին, և նույնիսկ պայթյունից առաջ կփորձեն զսպել, լավ մտածել և թաքցնել իրական զգացողությունները անթերի քաղաքավարության դիմակի տակ: 

Կարիճ

Կարիճը հուզական քաոս է ստեղծում զայրույթի պահին: Պարզապես նայեք Կարիճի աչքերի մեջ, եթե ցանկանում եք իմանալ՝ զայրացա՞ծ է նա, թե՞ ոչ: Որպես կանոն՝ աչքերն ավելի են արտահայտում բարկությունը, քան խոսքերն ու ժեստերը: Կարիճն ունակ է զսպել զայրույթը: Սովորաբար նա որոշ ժամանակ բարկանում է, իսկ հետո պլանավորում է հետագա անելիքը՝ ելնելով իր սեփական տրամադրվածությունից: Երբեմն Կարիճը լռում է, որովհետև պատրաստում է հաջորդ կոնֆլիկտը: Սովորաբար դա լինում է մինչև զայրույթի կիզակետին հասնելն ու պայթելը: Այնպես որ, եթե բարկացած հայացքին հետևում է  անսպասելի լռությունը, ավելի լավ է հեռու մնացեք, մինչև նա կորոշի խոսել Ձեզ հետ: Մի փորձեք ստիպել Կարիճին խոսել ձեզ հետ, եթե նա դեռ պատրաստ չէ: Կարիճները հիշաչար են. ներել կարող են, սակայն մոռանալ՝ երբեք:

Աղեղնավոր

Խաբեությունը, դաժանությունը, դավաճանությունն ու այլատյաց արտահայտությունները՝ այս ամենը կարող է մեկ ակնթարթում զայրացնել Աղեղնավորին, իսկ զայրույթի պահերին նա ահավոր է: Աղեղնավորները գտնվում են կրակի հովանավորության ներքո, և զարմանալի չէ, որ բռնկվում են ակնթարթորեն: Բարկության պահին նրանք կարող են հեռացնել իրենց կյանքից նույնիսկ ընկերներին: Սակայն շփման մեջ նրանք բավականին համբերատար են:  Մոտեցող բարկության առաջին նշաններից է այրող հեգնանքը: Աղեղնավորների մեծամասնությունը փորձում է սանձել զայրույթը՝ գիտակցելով, որ երբ բարկությունն անցնի, իրենք կամաչեն ինքնատիրապետումը կորցնելու համար: Կարևոր է հետևել, որ Աղեղնավորը ձանձրույթից դրամայի չվերածի կյանքը, քանի որ իրենք սիրում են խնդիրներ լուծել և դժվարություններ հաղթահարել: 

Այծեղջյուր

Այծեղջյուրին հովանավորող տարերքը Երկիրն է, և այդ պատճառով էլ նա ժամանակի մեծ մասը բավականին հանդուրժող և հարմարվող է: Սակայն, այդուհանդերձ, նա կարող է խիստ պահանջներ ներկայացնել, որոնք անհրաժեշտ են ընտանեկան անդորրը պահպանելու համար: Այծեղջյուրները գնահատում են կարգապահությունը և պատասխանատվությունը՝ ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների: Պարզապես նրանք ցանկանում են, որպեսզի իրենց սեփական տարածությունը լինի այնպիսին, ինչպիսին իրենց է դուր գալիս: Երբեք չգիտես, թե ինչից կարող է բարկանալ Այծեղջյուրը: Ավելին՝ սկզբում հնարավոր է և չհասկանաք, որ նա զայրացած է: Բանն այն է, որ Այծեղջյուրները փորձում են զսպել իրենց բարկությունը: Նրանց հատուկ չէ բղավելը, նախընտրում են լռել և ակնհայտորեն անտեսել Ձեզ: Ի վերջո, իրենք մեկ ակնթարթում կարող են դուրս գալ ափերից, աղմուկ բարձրացնել, սակայն շատ արագ հանդարտվել: 

Ջրհոս

Սովորաբար Ջրհոսները հանդարտ են, և շատ ջանքեր են պետք նրանց զայրացնելու համար: Ատում են վեճերը, հատկապես համառ մարդկանց հետ անիմաստ վեճերը: Զայրացած պահերին Ձեզ չեն նկատի: Անտեսել նրան, ումից վիրավորված ես. կոնֆլիկտի հանգուցալուծման լավագույն տարբերակն է Ջրհոսի կարծիքով: Եթե նա հանդիպումից և վեճից խուսափելու հնարավորություն չունի, ծուղակի մեջ գտնվելով կարող է պարզապես վրդովմունքից պայթել: Դրանից հետո նա ուղղակի կդադարեցնի Ձեզ հետ շփումը և ամեն գնով կփորձի խուսափել Ձեզ հետ հանդիպումներից, մինչև որ չհանդարտվի: 


Ձկներ

Ձկները ծայրահեղությունից ծայրահեղություն են նետվում: Ամեն բան կախված է նրանից, թե որ օրը Դուք կընկնեք նրանց ձեռքը: Եթե օրը հաջողված չէ նրանց համար, ուրեմն կարող եք կուտակված ամբողջ բարկության բեռը զգալ, եթե հանկարծակի «դիպչեք» իրենց: Իսկ առօրյայում Ձկները փորձում են խուսափել կոնֆլիկտներից ՝ իրենց հատուկ մելանխոլիայի շնորհիվ:

Ձկները պատկանում են մարդկանց այն տեսակին, որոնց զայրույթի հետևանքները ահարկու են հենց իրենց համար: Հանդարտվելու համար նախընտրում են ոգելից խմիչք կամ ծխախոտ օգտագործել, այլ ոչ թե հարաբերություններ պարզել: Եթե դա չի օգնում, ամենայն հավականությամբ, պետք է մի լավ լաց լինել: Բարկությունից այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները ամենայն հավանականությամբ նախընտրում են արտասվել, քան ոչնչացնել իրենց ճանապարհին հանդիպող ամեն բան: Ինչ վերաբերվում է  վրեժխնդրությանը՝ Ձկները հազվադեպ են դիմում այդ ծայրահեղ միջոցներին, սակայն այն, թե որքան երկար են իրենք պատրաստվում վիրավորված մնալ, կախված է իրադարձություններից: 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году