Ուորլիք․ Ղարաբաղյան գործընթացում դրական տեղաշարժը պետք է պահպանել (տեսանյութ)
ВИДЕОazatutyun.am-ը գրում է.
Անհրաժեշտ է պահպանել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում դրական տեղաշարժը՝ կազմակերպելով նախագահների ևս մեկ հանդիպում, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ամերիկացի դիվանագետն այսօր ասել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավատարիմ են Ադրբեջանի և Հայաստան նախագահների միջև երկխոսության շարունակականությանը և երկու երկրների նախագահների նոր հանդիպման հնարավորությունն են ուսումնասիրում։
«Տարածաշրջան այցելելու հստակ ծրագրեր մենք այսօր չունենք, փոխարենը կանոնավոր շփումների մեջ ենք կողմերի հետ՝ նախագահների նոր հանդիպումը նախապատրաստելու համար», - ասել է ամերիկացի դիվանագետը:
Ուորլիքի հավաստմամբ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները շփման գծում լարվածության նվազման առումով որոշակի արդյունքներ տվել են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




