Օտարերկրյա ներդրողները հեռանում են Ադրբեջանից
ОБЩЕСТВО2014 թվականից սկսած` Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի հետևանքով այդ երկրից մինչ այժմ հեռացել են "Distrilab", "Buz Alen Hamilton İnc.", "Grundfos Pompa Sanayi ve Ticaret Ltd.", "Niko İnternational Ltd." եւ "Makimsan Asfalt TaahhՖt İnşaat Sanayi ve Ticaret Anonim" ընկերությունները:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը:
Նախարարությունը չի հայտնել հիշյալ ընկերությունների Ադրբեջանից հեռանալու պատճառը:
Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ անցած կիրակի Kempinski ընկերությունը չեղարկել է Բաքվի Բադամդարի շրջանում գտնվող հյուրանոցի կառավարման համաձայնությունը:
Դրանից առաջ երկրից հեռացել են Ռուսաստանի “AKTAVİS”, Մեծ Բրիտանիայի “Bİ CEY SERVİSEZ KOMPANİ MİDL İST LİMİTED” եւ Շվեյցարիայի “SCHERİNG-PLOUGH CENTRAL EAST AG” ընկերությունների, “Turkapital Holding” թուրքական հոլդինգի, Սինգապուրի “Petro Singapore Trading PTE Ltd.”, Բելգիայի “Puratos” ընկերության, Royal Dutch Shell PLC –ի Ադրբեջանում գտնվում ներկայացուցչությունները:
Ադրբեջանում գործունեությունը դադարեցրել են Ֆրանսիայի Technip Maritime Overseas LTD" եւ Իտալիայի Maccaferri Azerbaijan" MMC ընկերությունները:
ONGC Videsh Limited ընկերությունը հայտնել է «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթագազային նախագծից դուրս գալու մասին:
«Թուրան»-ն ավելի վաղ հայտնել է, որ Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը ավելի է վատացրել Ադրբեջանի տնտեսության գծով կանխատեսումը: Գործակալությունը վերանայել է հունիսյան իր կանխատեսումը` 2017 թվականին իրական ՀՆԱ-ի աճը 1 տոկոսից իջեցնելով 0 տոկոսի:
Moody`s-ը նշել է այն ռիսկերը, որոնք կարող են բերել Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերի նվազմանը` հաշվի առնելով ֆինանսական հատվածում իրադրության վատացումը, բնակչության գնողունակության վրա մանաթի արժեզրկման ազդեցությունը եւ այլն: Ադրբեջանի մակրոտնտեսական կանխատեսումների վատթարացումը կապված է էներգետիկ շուկաների գնահատման հետ, եւ նավթի գների գծով սպասումների նվազումով: Բացի այդ, Moody`s-ը նշել է Ադրբեջանի ֆինանսական համակարգի վրա ճնշման աճը, վճարային հաշվեկշռի վիճակը, ինչպես նաեւ ազգային արժույթի նկատմամբ վստահության անկումը եւ բանկային ամակարգի դոլարացումը:
Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը 2014 թվականին եղած 11,2 տոկոսից մինչեւ տարեվերջ կաճի մինչեւ 29,6 տոկոսի:
Ադրբեջանի բանկային հատվածն անկման եզրին է: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank,Dekabank, Kredobank, Parabank, Zaminbank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու գործընթացը շարուակվում է, հաղորդում է «Թուրան»-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



