ՀՀ ոստիկանապետը հանձնարարել է հայտնաբերել Սարի թաղի միջադեպը սադրած քաղաքացիական անձանց
ОБЩЕСТВОՀՀ ոստիակնության պետ Վլադիմիր Գասպարյանըօպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել հուլիսի 29-30-ին Սարի թաղում միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիակնության հայտարարության մեջ նշված է. «Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիսի 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներ ի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:



