«Տանկային բիաթլոն» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել
ОБЩЕСТВОՄերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Նիկարագուայի, Անգոլայի եւ Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը:
Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից, տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը` եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Գեւորգ Շմավոնյանը: Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում եւ զբաղեցրել մրցափուլի երկրորդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն է եղել Ղազախստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 15 վայրկյան ցուցանիշով:
Երրորդ տեղն էլ զբաղեցրել է Ղրղըզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում։ ՀՀ զինված ուժերի տանկային երրորդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին:



