Սիրիական զորքերը 56 զինյալների են ոչնչացրել Հալեպի հարավում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները օգոստոսի 3-ին իրենց հսկողության տակ են վերադարձրել Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) հարավում կորցրած դիրքերը: Այդ մասին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Al Watan թերթը:
Նրա տեղեկությունների համաձայն, հակագրոհների ընթացքում զորքերը զինյալներին դուրս են շպրտել Զահրաթ Էլ Հոուզի եւ Թել Էլ Իմարայի շրջանից: Զինյալներից խլվել են նաեւ Սնոուբարաթ եւ Մահրուքաթ բարձունքները: Իրականացված գործողությունների ընթացքում ոչնչացվել են 56 զինյալներ, ներառյալ «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի մեջ մտնող արմատական խմբավորումների մի քանի դաշտային հրամանատարներ: Շարքից դուրս են բերվել հակառակորդի ինը տանկ, հրանոթ եւ ռազմափոխադրական միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



