Ստամբուլում հղի լրագրողուհուն ծեծի են ենթարկել բաց հագուստ կրելու համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Evrensel թերթի լրագրող Հազալ Օլմեզը, որը գտնվում է հղիության 6-րդ ամսում, Ստամբուլում արմատական իսլամիստների կողմից ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ փողոց է դուրս եկել բաց հագուստով:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Օլմեզը պատմել է, որ երբ վերադառնում էր աշխատանքից իր սովորական երթուղով, փարաջայով մի կին քաշել է իր մազերը` մեղադրելով իրեն այն բանում, որ բաց հագուստ է կրում եւ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակից է հանդիսանում:
Նրա խոսքով` հարձակմանը մասնակցել են երկու կանայք եւ մեկ տղամարդ, ովքեր հայտարարել են, թե այսուհետեւ նա «պետք է հագնվի այնպես, ինչպես իրենք են ուզում, եւ լսի մեզ»:
Երկու րոպե հետո մոտեցավ երկար մորուքով եւս մեկ տղամարդ եւ բացականչեց, որ այս շրջանում չորս մարդ կան, որոնց իրենք հետեւում են, եւ հերթը կհասնի նաեւ նրանց:
«Հետո նա ոտքով հարվածեց կոճիս: Նրանք անցորդներին կոչ էին անում հարձակվել ինձ վրա եւ ցանկանում էին լինչի ենթարկել ինձ», -պատմել է տուժողը:
Օլմեզը հավելել է, որ իսլամիստների խումբը շարունակել է իրեն ծեծել անգամ այն բանից հետո, երբ ինքն ընկել է, եւ իրեն փրկել է մի տարեց կին, որը հարձակվողներին համոզել է կանգ առնել:
Նրա խոսքով, ինքը չի կարողացել հասնել բժշկից տեղեկանք ստանալ իրեն հասցված վնասվածքների վերաբերյալ՝ չնայած բժիշկը խորհուրդ է տվել դիմել ոստիկանություն եւ խոսքով հաստատել, որ ծնվելիք երեխան կարող էր տուժել հարձակման ժամանակ:



