ԱՄՆ-ը 17 մլրդ դոլար Է ծախսել աֆղանական բանակը զինելու համար
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգներն ավելի քան 17 մլրդ դոլար Է ծախսել Աֆղանստանի պաշտպանության ուժերին զենք, զինամթերք եւ ռազմական այլ հանդերձանք մատակարարելու համար, ուժեր, որոնք պայքարում են «Թալիբան» շարժման ահաբեկիչների դեմ: Այդ մասին հայտնել Է The Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով պետական հսկողության տվյալները:
2016 թվականի մայիսի 31-ի դրությամբ գրեթե 13 մլրդ դոլար Է տրամադրվել աֆղանական բանակի հանդերձման համար, եւս 4,2 մլրդ դոլար հատկացվել Է աֆղանական ազգային ոստիկանությանը զինելուն: Այդ մասին ասված Է Աֆղանստանի վերականգնման հարցերով հատուկ գլխավոր տեսուչի հաշվետվության մեջ:
Ամերիկյան ծախսերի վերջին հաշվարկը տեղի Է ունենում Աֆղանստանում բռնության նոր բռնկման ֆոնին, որի պատասխանատվությունն ստանձնել են թալիբները:
Ընդամենը 2016 թվականի ապրիլի դրությամբ Աֆղանստանի ազգային բանակում եւ ոստիկանությունում ընդգրկված Է գրեթե 320 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



