Հոնդուրասում անհայտ կորել Է «գեղեցկության թագուհին»
МЕЖДУНАРОДНОЕՄոդել եւ Հոնդուրասի Սանտա Բարբարայի դեպարտամենտի գեղեցկության մրցույթի հաղթող Կարինա Անդինոն անհայտ կորել Է այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին դուրս Է եկել սեփական տնից: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել են աղջկա հարազատները:
Նրանց ասելով՝ 18-ամյա Անդինոն հանդիպման Է գնացել հնարավոր աշխատանքի առիթով, վերջին անգամ նրան տեսել են Տրինիդադի մունիցիպիայում, նշել Է El Heraldo պորտալը:
2014 թվականին Հոնդուրասը եւ ամբողջ աշխարհը ցնցվել Էին «Միսս Հոնդուրաս» Մարիա Խոսե Ալվարադոյի դաժան սպանությունից: Տասնինը տարեկան Ալվարադոն «Միսս Հոնդուրաս» Էր դարձել 2014 թվականի ապրիլին: Նա սպանվել Է նույն տարվա նոյեմբերին քրոջ հետ: Սպանությունը խոստովանել Է աղջկա քրոջ ընկերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



