Երկրաշարժից հետո Էվերեստը բացել են զբոսաշրջիկների համար
МЕЖДУНАРОДНОЕՆեպալը վերացրել է Էվերեստն այցելելու արգելքը, որը մտցրել էր ապրիլին, երբ 19 լեռնագնաց էր զոհվել ձնի մեծ զանգվածակույտերից:
Առաջին ճանապարհորդը, ով երկրաշարժից հետո կփորձի բարձրանալ Էվերեստ, ճապոնացի լեռնագնաց Նոբուլազու Կուրիկին է: Սա Էվերեստը նվաճելու նրա հինգերորդ փորձն է: Նախորդ չորսը ավարտվել են անհաջողություններով:
«Իմ հիմնական նպատակն է ցույց տալ, որ երկրաշարժից հետո Նեպալը նորից անվտանգ է լեռնագնացների ու ճանապարհորդների համար »,- հայտարարել է լրագրողներին Ն. Կուրիկին, հայտնում է Ինտերֆաքսը:
Ապրիլին ու մայիսին Նեպալում մի քանի հզոր ստորգետնյա ցնցումներ են եղել: Երկրաշարժը, որը քաղաքում ուղեկցվում էր ավիրածություններով իսկ սարերում ՝ ձնի մեծ զանգվածակույտերով, ութ հազար մարդու կյանք է խլել, ավելի քան 14 հազարը վնասվածք է ստացել:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
4
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
5
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году



