Դատարանը ներկայացրեց Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքները (տեսանյութ)
ВИДЕОtert.am-ը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով երրորդ դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:
Դատական նիստի ընթացքում ներկայացվեց գործին կից փաստաթղթերի հետազոտումը, որի ընթացքում ընթերցվեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ներկայացրած փաստաթուղթը, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան վերաբերյալ:
Դատարանը ներկայացրեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ներկայացրած Էպիկրիզը, որը ստորագրված է ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի անունով:
Ըստ այդ էպիկրիզի` Մերի Մարգարյանը հիվանդանոց է ընդունվել հուլիսի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հետազոտությունները եղել են նորմայի սահմաններում, Մերի Մարգարյանը գանգատվել է բարձր ջերմությունից, հիվանդանոց ներկայանալուն նախորդող երկու օրերի ընթացքում ընդունել է տարբեր հեղուկներ և պարացետամոլ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



