Տուլայում ավտոբուսի վթարի գործով հայ վարորդը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման
ОБЩЕСТВОՏուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ռիա Նովոստին»: Վթարի հետևանքով 9 մարդ մահացել էր, 46-ը՝ տուժել: Դատարանը որոշել է, որ Գառնիկ Հարությունյանը պատիժը կրելու է գաղութ-բնակավայրում` 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:



