Գյումրիում սալիկապատվում են երկրորդային փողոցները
ОБЩЕСТВОԳյումրիում սալիկապատվում են երկրորդային փողոցները: Դրանց բարեկարգման այս տարբերակը համեմատաբար մատչելի է: Օգտա•ործվում է Արթիկից բերված տեղական հումքը, ինչպես նաև տեղում ստեղծվում են հավելյալ աշխատատեղեր: Օգոստոսի 2-ին Մյասնիկյան փողոցում դրվեց առաջին սալաքարը« որի պատիվը վերապահված էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետն բնակիչներին հորդորեց այսուհետ առավել հետևողական լինել շինաշխատանքների ընթացքին« փողոցի ու տարածքի պահպանմանը:
Սալիկապատվելու է Մյասնիկյան փողոցի մոտ 1500 քմ հատվածը: Ըստ նախնական հաշվարկիª փողոցի նորոգման համար անհրաժեշտ է եղել 15 մլն դրամ գումար, բայց շինարարական կազմակերպությունը փաթեթը շահելէ 12 մլն դրամով:
Ինչպես նշում է Գյումրու քաղաքապետը, ի տարբերություն երկրորդային փողոցների, այս եղանակով գլխավոր փողոցների բարեկար•ման տարբերակն արդյունավետ չէ:
Ժամանակ է հարկավոր այս եղանակով նորոգված փողոցների արդյունավետությունն ու ապահովությունը ստու•ելու համար: Եղանակային պայմաններին և երթևեկությանը նորմալ դիմանալու դեպքում, նման եղանակով նորո•վող փողոցների թիվը քաղաքում կավելանա:
«Կարևորն այստեղ ժամանակը չէª փողոցի նորոգումը ժամանակ է սիրում, որ որակ ապահովվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց շինարարության ղեկավար Չուբար Զարքարյանը: Շինարարը աշխատանքների ավարտի վերջնաժամկետ նշում է օգոստոսի վերջ:
Բացի այս փողոցից, Գյումրիում այս տարի մի շարք երկրորդային փողոցներ փոսանորոգման ենթարկվեցին: Ընդհանուր առմամբ քաղաքում համայնքային բյուջեով այս տարի նորոգվում է 11 փողոց:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



